Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման համաձայն` մի քրեական գործի շրջանակներում, 1987 թ. ծնված Մհեր Մ.-ին պատկանող տանը եւ օժանդակ շինություններում կատարված խուզարկությամբ հայտնաբերել են առանց համապատասխան թույլտվության «Իժ-40» տիպի օդաճնշիչ ատրճանակ, «Վոստոկ» տիպի հրացան, երկփողանի հրացան, հրացանի փող եւ 16 մմ տրամաչափի որսորդական հրացանի 17 փամփուշտ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են քննչական բաժանմունք: