Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությունը (BND) իր պատմության մեջ առաջին անգամ բաժանմունքներից մեկի ղեկավար է նշանակել կնոջ: Այդ մասին ասվում է BND-ի տարածած հաղորդագրությունում:

Իրավաբանական կրթությամբ 54-ամշյա Սիլվիա Ռայշերը հունիսի 1-ից ղեկավարում է Սեփական անվտանգության (SI) բաժինը, որը պատասխանատու է հատուկ ծառայության անձնակազմի անվտանգության ապահովման համար: BND-ի ղեկավար Գերհարդ Շինդլերը այդ կնոջ նշանակումը անվանել է «վճռորոշ քայլ Դաշնային հետախուզական ծառայության արդիականացման ճանապարհին»: Շինդլերի խոսքերով «դա վաղուց սպասված քայլ էր», փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

BND-ում աշխատակիցների մեկ երրորդը (35%) կանայք են: Միեւնույն ժամանակ, հատուկ ծառայության բարձր պաշտոններում կանանց մասնաբաժինը կազմում է 20%:

Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությունը աշխարհի ամենահզոր հետախուզական ծառայություններից է: Այն գտնվում է Գերմանիայի դաշնային կանցլերի գերատեսչության վերահսկողության ներքո եւ ունի մոտ 7000 կադրային աշխատակից:

http://itar-tass.com/mezhdunarodnaya-panorama/1239876