Ավելի քան 80 հազար մարդ է տարհանվել Հույչժոու (Հարավ-աեւմտյան Չինաստան) երեքշաբթի օրվանից հորդառատ անձրեւով պայմանավորված ջրհեղեղի հետեւանքով: Ջրհեղեղից տուժել են նահանգի 33 շրջանների բնակիչներ, հաղորդում է Սինխուա գործակալությունը:
Ջրհեղեղների եւ երաշտի հարցերով տեղական ծառայության տվյալներով, խաթարված է ոռոգման համակարգերի, տրանսպորտի, էներգամատակարարման համակարգերի աշխատանքը: Ներկայումս Հույչժոուի իշխանությունները հաղորդում են 6 մարդու մահվան մասին, եւս երկուսը համարվում են անհայտ կորածներ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Լուչժայ Գունասի-Չժուանսկ ինքնավար մարզի (հարավային Չինաստան) վերջին օրերին տեղատարափների մակարդակը գերազանցել է 345 մմ-ը: Դա հանգեցրել է սողանքների առաջացմանը, որոնց արդյունքում մեկ մարդ է զոհվել: Եւս այդպիսի մեկ դեպք է գրանցվել Սըչուանում (Հարավ-արեւմտյան Չինաստան):





























