Ռուսաստանը հետաքրքրված է Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության ընդլայնմամբ եւ ամրապանդմամբ: Հայտարարությունն այսօր` հունիսի 5-ին, Մոսկվայում Ադրբեջանի Միլլի Մեջլիսի (խորհրդարան) նախագահ Օգթայ Ասադովի հետ հանդիպմանը Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինն է հնչեցրել:

Պետդումայի նախագահը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների խորհրդարանականները կարող են իրենց ներդրումն ունենալ հիշյալ գործում:

«Խորհրդարանական փոխգործակցությունն հարմարավետ մթնոլորտ է ստեղծում բոլոր` թե քաղաքական, թե առեւտրա-տնտեսական, եւ թե մարդասիրական ոլորտներում համագործակցություն վարելու համար», - նկատել է Սերգեյ Նարիշկինը: