Մոսկվայի հյուսիսային թաղամասերից մեկում շենքի պատուհանից մերկ նեգրուհի է ընկել: Տեղեկությունը «Ինտերֆաքս» գործակալության` իրավապահ մարմիններին մոտ կանգնած աղբյուրն է հայտնել: Տուժածին անմիջապես հիվանդանոց են տեղափոխել: Ներկայումս ներգրուհու ինքնության հաստատման հետ կապված խնդիրներ կան, քանի որ նա ռուսերեն բացարձակապես չի խոսում:
Մոսկվայի ոստիկանության մամուլի ծառայությունը հաստատել է միջադեպի փաստը:
«Հունիսի 5-ին ահազանգ ենք ստացել, որ Անգարի փողոց, 22 շենք հասցեում բարձրությունից մարդ է ընկել: Միջադեպի վայր օպերատիվ-քննչական խումբ է մեկնել, ստուգումներ են ընթանում», - հայտարարել է մամուլի ծառայության աշխատակիցը:





























