Հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից այսօր՝ հունիսի 5-ին, մահացու հրազենային գնդակային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող 26-ամյա Անդրանիկ Եղոյանը Արարատ քաղաքի բնակիչ է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին արարատցիները:

Նրանց փոխանցմամբ՝ Անդրանիկը վերջերս էր ամուսնացել, ուներ փոքրիկ երեխա: Նշենք, որ հունիսի 1-ին Անդրանիկի ծննդյան օրն էր:

Արարատի բժշկական կենտրոնից էլ NEWS.am-ին հայտնեցին, որ իրենց մոտ տեղափոխվելիս պայմանագրային զինծառայողն արդեն մահացած է եղել:

Զոհված մյուս պայմանագրային զինծառայողը՝ Բորիս Գասպարյանը, մեր տեղեկություններով, Արտաշատ քաղաքից է: