Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեգնանքով է պատասխանել այն հարցին, որ «մեծ յոթնյակի» երկրները համաշխարհային խնդիրները քննարկում են առանց իր մասնակցության:
«Նրանց բարի ախորժակ եմ մաղթում», - հայտարարել է Պուտինը, հաղորդում է RIA novosti-ն:
Երկու տասնյակ պետությունների ու կառավարությունների ղեկավարները հունիսի 5-ի ուշ երեկոյան կհավաքվեն՝ «երկրորդ ճակատի»՝ Նորմանդիայում միացյալ զորքերի վայրէջքի 70-ամյա հիշատակման միջոցառումներին, որը սկսվել է 1944 թ. հունիսի 6-ին եւ դարձել պատմության մեջ խոշորագույն դեսանտական գործողությունը:





























