Հրապարակվել է Ռուսաստանի ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովի Բաքու այցելության օրը: Այն հունիսի 17-18-ը տեղի կունենա:
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդմամբ, այցի ընթացքում ծրագրվում են բանակցություններ ադրբեջանցի գործընկերոջ հետ, որոնց համատեքստում կողմերը երկկողմանի հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ կքննարկեն, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային բնույթի օրակարգային խնդիրների շուրջ մտքեր կփոխանակեն:
Հատկանշական է «Ադրբեջանը Ռուսաստանի Դաշնության հարավկովկասյան ռազմավարական գործընկերն է» ձեւակերպումը, որ հատկապես վերջին օրերին շատ է շրջանառվում: Քանի որ Հայաստանը եւս Մոսկվային «ռազմավարական գործընկերների» շարքին է պատկանում, կարելի է պնդել, որ «ընկերների շրջանակն» ընդլայնվում է: Թե որչափ` դեռւես անհասկանալի է:
«Ռազմակավարական գործընկերության» առաջին նշաններից մեկը կարելի է զենքի մատակարարումները համարել: Մոսկվան սպառազինություններ է վաճառում Հարավային Կովկասի իր երկու «գործընկերներին»` Հայաստանի եւ Ադրբեջանին:
«Դրա մեջ ոչինչ չկա, ընդամենը բիզնես է», - կասեին դիվանագետները:





























