Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 5-ին, ժամը 19.30-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արագած գյուղի ջրանցքում տղամարդու դի է նկատվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը եւ մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարաները ջրանցքից դուրս են բերել անձը չպարզված (մոտ 76 տարեկան) քաղաքացու դի:




























