Եթե դուք ի նկատի ունեք Հայաստանի կործանման քարտեզ հոդվածը` նույն հեղինակի լայն ժպիտով նկարով, ապա ես դա չեմ մեկնաբանում: Այս մասին այսօր` հունիսի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրապարակած հոդվածին:
«Մաղձոտ, նենգությամբ լի հոդվածները ես չեմ մեկնաբանում, իսկ նման հոդվածի կողքին դրել են լայն ժպտացող մեկին, ես դա չեմ մեկնաբանում: Ես նման ցինիզմը չեմ մեկնաբանում»,- ասաց նա:
Նշենք, որ այսօր ilur.am կայքում Լեւոն Տեր-Պետրոսյանը հոդված է հրապարակել, որտեղ քննադատել է Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը` կետ առ կետ գծելով «Հայաստանի կործանման Սերժ Սարգսյանի ճանապարհային քարտեզը»:




























