Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 27 շենքի դիմաց, հունիսի 5-ին, ժամը 22.00-ին «Յամահա R1» մակնիշի մոտոցիկլետից ընթացքի ժամանակ վայր է ընկել վարորդը եւ մարմնական վնասվածքներով բուժօգնության դիմել հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:





























