Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 6-ին, ժամը 10.39-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Սլաբոդկա» թաղամասում՝ նախկին լիմոնադի գործարանի մոտակայքում, այրվում է եղեգնուտ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ղորղանյան փողոցի թիվ 191 հասցեում գտնվող «Ալեքսպոլ» ՍՊԸ-ում: