Երնջատափ-Հարթավան ճանապարհի 3-րդ կմ-ին, հունիսի 5-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել գազատար խողովակին:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: