Երեւան-Սեւան ճանապարհի 39-րդ կմ-ին, հունիսի 5-ին, ժամը 11.10-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան մտել է կանաչապատ գոտի, բախվել քարին եւ շրջվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: