Ծագումնաբանների միջազգային ընկերությունը սեկվենավորել է ոչխարի գենոմը: Ոչխարը կարեւորագույն գյուղատնտեսական կենդանի է, մարդկության մեծ մասը կախված է նրա կաթից ու մսից, եւ գործնականում ամբողջ մարդկությունը օգտվում է ոչխարի բրդից: Ոչխարի գեների ուսումնասիրությունը կարեւոր է նրա բոլոր օգտակար հատկությունների բարձրացման համար:
Ֆիզիոլոգիայի տեսանկյունից ոչխարը ստամոքսի լրացուցիչ խցիկի ձեւով հետաքրքիր հատկություններ ունի, որը օգնում է նրան մարսել բուսական կերը, հաղորդում է, նյութափոխանակության համակարգի կառուցման հաղորդում է Gazeta.ru-ն:
Ծագումնաբանները նաեւ գեների բարձր ակտիվություն են նկատել, որոնք ծածկագրում են մազերի, եղունգների, կոտոշների կազմության մեջ մտնող կերատին սպտակուցները: Ակնհայտ է, որ այդ գեներով է որոշվում ոչխարի բուրդի որակը: Բացի այդ, ոչխարի ստամոքսի առանձնահատկությունը նույնպես գենտիկ բացատրություն է ստացել:





























