ԱՄՆ-ն շարունակում է մտահոգություն հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի կապակցությամբ:

Turan-ը գրում է, որ այս մասին ասված է «Ադրբեջանում մարդու իրավունքների շարունակական խախտումները» խորագրով հայտարարությունում, որը հունիսի  5-ին Վիեննայում  ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում ընթերցել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի քաղաքական խորհրդական Քրիստոֆեր Ռոբինսոնը:

Վաշինգտոնը մտահոգություն է հայտնել մայիսի 26-ին Անար Մամեդլիին ազատազրկման դատապարտելու, ինչպես նաեւ Լեյլա եւ Արիֆ Յունուսների նկատմամբ հետապնդումների, Լրագրող Ռաուֆ Միրկադիրովի նկատմամբ հետաքննություն սկսելու կապակցությամբ: 

 «Ցավոք, տարածքը, որտեղ կարող է գործել քաղաքացիական հասարակությունը, նախկինի պես նեղացվում է իշխանությունների կողմից, եւ սա սպառնալիք  է տարածաշրջանում համապարփակ անվտանգությանը: