Հիվանդանոցից հունիսի 5-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ այտոսկրի կոտրվածքով եւ դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդով իրենց մոտ է տեղափոխվել 67-ամյա Վազգեն Հ.-ն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել է, որ նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, Գորիսի Անկախության փողոցում, վիճաբանության ժամանակ, 42-ամյա Արամ Հ.-ն գլխով հարվածել է իր դեմքին, այնուհետեւ ձեռքերով հարվածել մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Արամ Հ.-ն հրավիրվել է բաժին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:





























