Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները հունիսի 5-ին, ժամը 10.20-ին, 56-ամյա Մարգար Մ.-ին պատկանող տան հետնամասում գտնվող հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել են կանեփի 76 թուփ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Մարգար Մ.-ն բերման է ենթարկվել եւ տվել բացատրություն, որ հայտնաբերվածն աճեցրել է ինքը:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:





























