Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, հունիսի 5-ին, ժամը 15.00-ին, Երեւանի Բաբաջանյան փողոցի թիվ 89 շենքի մոտից բերման են ենթարկել 55-ամյա Ալիկ Մ.-ին:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ նա մարտի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասի /սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը/ մեղադրանքով: