Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Չարենցի փողոցում, այսօր՝ հունիսի 6-ին, ժամը 10.57-ին տեղեկատվություն է ստացվել, այրվում է ավտոմեքենա:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.05-ին, մարվել՝ 11.15-ին:

Պարզվել է, որ ընթացքի ժամանակ պոկվել է Զ.Ա.-ին պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի 34 MQ 987 համարանիշի ավտոմեքենայի կամրջակը, ինչից հրդեհ է բռնկվել ավտոմեքենայի բեռնախցիկում: