Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, հունիսի 5-ին, ժամը 05.40-ին, Արցախի փողոցի թիվ 24 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 21-ամյա Վանիկ Կ.-ին եւ 28-ամյա Անդրանիկ Հ.-ին:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նրանք նույն օրը, ժամը 05.00-ին, 40-ամյա Երվանդ Մ.-ի տնից գողություն կատարելու նպատակով` 2-րդ հարկի բաց պատուհանից մտել են ներս, սակայն Անդրանիկ Հ.-ին նկատել է տանտիրոջ որդին` 19-ամյա Վանիկ Մ.-ն եւ փորձել բռնել նրան, որի ժամանակ Վանիկ Կ.-ն իր մոտ եղած կռփազենքով հարվածել է Վանիկ Մ.-ի գլխին` պատճառելով մարմնական վնասվածք, այնուհետեւ պատուհանից ցատկել ներքեւ եւ իրեն սպասող Անդրանիկ Հ.-ի հետ միասին դիմել փախուստի:

Վանիկ Կ.-ի անձնական խուզարկությամբ գոտկատեղից հայտնաբերվել է կաշվե պատյանով ծալովի դանակ` ընդհանուր երկարությունը 19,3 սմ, շեղբինը` 8,5 սմ, իսկ անդրավարտիքի գրպանից` այլ քաղաքացու անձնագիր:

Ժամը 08.25-ին հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «ճակատային գագաթային շրջանի սալջարդ, պատռված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Վանիկ Մ.-ն:

Կատարվում է նախաքննություն: