Հայաստանից արտագաղթի տեմպերն աճում են. ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս գործընթացի շարունակության դեպքում բնակչությունը  մինչեւ  2025թ. կկրճատվի  1,5 միլիոնով, իսկ մինչեւ 2050 թ.՝ 2 միլիոնով: Այս մասին հունիսի  6-ին Հայաստանի Կոմկուսի եւ Հայաստանի Առաջադիմական միացյալ կուսակցության ներկայացուցիչների ժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը: 

Նա հիշեցրել է, որ Հայաստանի խորհրդայնացման պահին բնակչությունը շուրջ 700 հազար էր, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո կազմում էր մոտ 4 մլն:  «Այսօր հանրապետությունը ծերանում է. 91 ծերացող երկրների շարքում Հայաստանը  51-րդն է: Խորհրդային տարիներին երկրում 800-ից ավելի ձեռնարկություն կար: Մենք մեր արտադրանքն արտահանում էինք  ավելի քան 150 երկրներ: Իսկ հիմա աշխատունակ բնակչության 40 – 45%-ը արտագաղթի ուղին է բռնել », - ընդգծել է Տաճատ Սարգսյանը: