Վրացական Մարնեուլիի շրջանում բնակվող ադրբեջանցիների շրջանում աճում է դժգոհությունը:
Vesti.Az-ը հաղորդում է, որ Վրաստանի ԿԸՀ-ն մտադիր է հանել Ահմեդ Իմանգուլիեւայի թեկնածությունը Մարնեուլիի շրջանի Գործադիր իշխանության ղեկավարի ընտրություններում:
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին Վրաստանում տեղի կունեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Ուղիղ քվեարկության ճանապարհով կընտրվեն սաքրեբուլոյի պատգամավորները (տեղական ինքնակառավարման մարմին), տարածաշրջանային վարչության ղեկավարները եւ ինքնակառավարվող քաղաքների քաղաքապետները:
Գլխավորապես ադրբեջանցիներով բնակեցված Մարնեուլիի շրջանում «Վրացական երազանք» կուսակցությունը առաջադրել է նախկին ղեկավարի՝ Մերամ Տոպչիշվիլիի թեկնածությունը: Դրանից օգտվելով՝ «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունը առաջադրել է 33-ամյա տեղացի բնակիչ Ահմեդ Իմանգուլիեւի թեկնածությունը:
Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ազեր Սուլեյմանովի խոսքով, (Միասնական ազգային շարժում կուսակցությունից) Իմանգուլիեւի հեռացման համար ԿԸՀ-ն բացարձակապես անմիտ պատճառ է առաջ քաշել. «Ահմեդ Իմանգուլիեւը չի խախտել ընտրությունների մասին օրենքը, սակայն նրան մեղադրում են իբրեւ թե Վրաստանի տարածքը լքելու մեջ:
Իմանգուլիեւը Վրաստանի տարածքը լքել է ոչ թե արտասահմանում ապրելու նպատակով, այլ անձնական գործերով եւ միայն մի քանի օրով: Եվ հիմա, իշխանությունները, «Վրացական երազանք»-ը որոշել են օգտվել դրանից նրա թեկնածուությունը հանելու համար: Նրանք հասկանում են, որ ողորմելի կերպով կձախողվեն Մարնեուլիի ընտրություններում, քանի որ ադրբեջանցիները միանշանակ քվեարկելու են Իմանգուլիեւի օգտին: Իմանգուլիեւը ավարտել է Ժվանիայի անվան բարձրագույն դպրոցը, տիրապետում է ադրբեջաներենին, վրացերեննին, անգլերենին եւ ռուսերենին: Նա քաջատեղյակ է Մարնեուլիի շրջանի խնդիրներին եւ որ ամենագլխավորն է՝ գիտի դրանց լուծման բանաձեւը:
Այսօր Մարնեուլի հարյուրավոր բնակիչներ հավաքվել են շրջանի ընտրական հանձնաժողովի շենքի մոտ: Մենք պահանջում ենք ընտրություններում չհեռացնել Ահմեդ Իմագուլիեւի թեկնածությունը: Եթե դա ամեն դեպքում տեղի ունենա, ապա մենք արդարության կհասնենք դատարանի միջոցով»:





























