Նիգերիայում 85 տարեկան հասակում մահացել է երկրի ամենաազդեցիկ մահմեդական առաջնորդներից մեկը՝ հյուսիսիային Կանո քաղաքի էմիր Ալ-Հաջի Ադո Բայերոն: Էմիրը, որն իր պաշտոնը զբաղեցնում էր 1963 թվականից, մահացել է երկար հիվանդությունից հետո: Նա համարվում էր Նիգերիայում հեղինակությամբ երկրորդ մահմեդական առաջնորդը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ տարի նրա ավտոշարասյունը ենթարկվել էր «Հոկո Հարամ» խմբավորման իսլամիստ գրոհայինների հարձակմանը: Էմիրը վերջերս էր վերադարձել Լոնդոնից, որտեղ բուժման կուրս էր անցնցում:

Իր կյանքի ընթացքում Ադո Բայերոն հասցրել է աշխատել նաեւ որպես բանկիր, ոստիկան, դիվանագետ եւ հաջողակ գործարար: