Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 6-ին, ժամը 11.38-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Շենիկ գյուղի դաշտերում հայտնաբերվել է արկանման առարկա:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հայտնաբերվածը 122 մմ տրամագծով ուսումնական արկ (իրենից վտանգ չի ներկայացնում) է, որը N զորամասի սակրավորական խումբը տեղափոխել է զորամաս:





























