Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Արա Բուդաղյանը հունիսի 8-ին կայանալիք ընտրություններին սատարելու է Հրայր Յոլյանին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արա Բուդաղյանը, որը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով մահացած Ավետիք Բուդաղյանի եւ վիրավորված ՊՆ գնդապետ Արտակ Բուդաղյանի եղբայրն է,
«Ես սատարելու եմ Հրայր Յոլյանին եւ կոչ եմ անում իմ բոլոր ընկերներին, հարազատներին, ծանոթներին, որ իրենց ձայնը տան Հրայր Յոլյանը: Բոլորը պետք է մի մարդու նման գնան ընտրատարածքներ եւ իրենց ձայնը տան Հրայրին»,- ասաց նա:
Արա Բուդաղյանը բնական է համարում, որ հենց Յոլյանին է սատարում, քանի որ մյուս թեկնածուն՝ Վաճագան Ադունցը «մարդասպանի՝ Լիսկայի, թեկնածուն է»:
Նշենք, որ այսօր նախընտրական քարոզարշավի վերջին օրն է: Հունիսի 8-ին կայանալիք ընտրություններին մասնակցում են անկուսակցական Հրայր Յոլյանն ու ՀՀԿ-ական Վաչագան Ադունցը: Վերջինիս սատարում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Հիշեցնենք, որ ի սկզբանե քաղաքապետի պաշտոնի համար թեկնածություն էր դրել 4 մարդ, սակայն մայիսի 20-ին Արա Բուդաղյանն ու Տիգրան Կարապետյանը ինքնաբացարկ հայտնեցին:





























