Թուրքիայի հարավ-աեւելքում գտնվող Ղահրամանմարաշ քաղաքի անվտանգության վարչության շենքի մոտ պայթյուն է հնչել: CNN Turk հեռուստաալիքի հաղորդմամբ, միջադեպի արդյունքում տուժել է հինգ մարդ, որից երեքը` ոստիկաններ, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Դեպքի վայր են ժամանել հրշեջ հաշվարկներ եւ շտապ օգնության մեքենաներ: Նախնական տեղեկություններով, պայթյունը շենքի ետնաբակում գտնվող տիրի տարածքում է հնչել, որտեղից ներկայումս ծուխ է բարձրանում: Միջադեպի պատճառը դեռեւս պարզ չէ: