Չուվաշում քրեական գործ է հարուցվել 31-ամյա տղամարդու նկատմամբ, որը կասկածվում է խորթ հոր սպանության մեջ, ասվում է ՌԴ Չուվաշի Հանրապետության ՔՎ-ի կայքում:

Քննությունը կարծում է, որ վեճի ընթացքում կասկածյալը խորթ հորը դանակահարել է 15 անգամ՝ հարվածելով պարանոցին, կրծքին եւ որովայնին: Ստացված վնասվածքներից տղամարդը վախճանվել է: Ձերբակալվածն իր մեղքը չի հերքել, սակայն իր գործողությունները հիմնավորել է նրանով, որ իրեն խորթ հորը սպանելու հրաման է տվել իրենց ընտանի կատուն, փոխանցում է Lenta.ru-ն:

Տղամարդուն նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն, որը թույլ կտա պարզել նրա մեղսունակությունը կամ անմեղսունակությունը: