Երեւանի բնակիչ, 28-ամյա Մուշեղ Գ.-ն մեղադրվում է Ռաֆիկ Մ.-ին ոտքերով հարվածելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Դեպքը տեղի է ունեցել մայիսի 8-ին ժամը 14:00-ին: Մուշեղն իրենց շենքի բակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է Ռաֆիկ Մ.-ի հետ: Վիճաբանության ընթացքում Մուշեղը դիտավորյալ ոտքերով երեք անգամ հարվածել է Ռաֆիկի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով  ֆիզիկական ցավ:

Մուշեղ Գ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստի օրը կնշանակվի առաջիկայում: