Հրանտ Դինքի սպանության գործի շրջանակում մի քանի թուրք բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ քննություն կարող է սկսվել:
Ստամբուլի դատարանը չեղյալ է հայտարարել նախապես ընդունված որոշումը, համաձայն որի արգելվում էր գործի շրջանակում Ստամբուլի նախկին փոխնահանգապետ Էրգյուն Գյունգորի, քաղաքի ոստիկանապետի, ինչպես նաեւ հետախուզական ծառայության ոստիկանական բաժնի նախկին ղեկավարի եւ վեց ոստիկանների նկատմամբ քննության կազմակերպումը, հաղորդում է Hurriyet Daily News-ը:
Դատարանը խորհուրդ է տվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի հրապարակումից հետո քննություններ սկսել: Դինքերի ընտանիքի փաստաբանը եւս հաստատել է, որ երեք պաշտոնյաների եւ վեց ոստիկանների` գործին մասնակցության վարկածի քննությունը հնարավոր է դարձել:
Հիշեցնենք` 2007թ. հուվարի 19-ին անչափաս ազգայնական Օգյուն Սամաստը սպանել էր Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» հայկական օրաթերթի խմբագիր Հրանտ Դինքին: Սպանության գործով լսումները 2014թ. հունվարին Ստամբուլի դատարաններից մեկում են վերսկսվել:





























