Փրկարար ծառայությունը հունիսի 6-ին, ժամը 18.16-ին ահազանգ է ստացել, որ Տավուշի մարզի Իջեւան քաղաքի «Իջեւանի բենտոնիտ կոմբինատ» ԲԲԸ-ի մոտակայքում հայտնաբերվել է ականանման առարկա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՄՓՎ ՕԽ-ն:

Պարզվել է, որ հայտնաբերվել է hաուբիցի 122 մմ 2 արկ (1-ը՝ մարտական գլխիկով). հրշեջ-փրկարարները ժապավենով սահմանազատել են տարածքը: