Այսօր՝ հունիսի 6-ին, ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 15:30-ի սահմաններում Ալավերդի քաղաքի բնակիչ 25-ամյա Ռոլանդ Խարազյանը վարելով Volkswagen Golf մակնիշի 33 ՏD 469 համարանիշի ավտոմեքենան, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել Կաթնաջուր գյուղի բնակիչ 11-ամյա Անի Ղթոյանին: Վրաերթից հետո Ռ. Խարազյանը ավտոմեքենայով դուրս է եկել երթեկելի գոտուց եւ կողաշրջվելով հայտնվել դաշտում:

Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Սպիտակի հիվանդանոց, որտեղ մահացել է, իսկ կողաշրջված ավտոմեքենայի միջից, Վանաձորի բնակիչ 34-ամյա Սյուզաննա Սարգսյանը դուրս է բերվել եւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում