Չինաստանի հյուսիս-արեւմուտքի լեռնահանքային արտադրամասում թունավոր գազի պայթյունի հետեւանքով զոհվել է երկու մարդ, եւս վեցը վիրավորվել են:

Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը հայտնել է, որ վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով 01:00-ին` Ցինհայ նահանգի Հայդուն քաղաքի  «Յուանշիշան» լեռնահանքային արտադրամասում, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

Դեպքի վայրում աշխատում են փրկարարները եւ ոստիկանները:  Վիրավոր աշխատակիցները տեղափոխվել են հիվանդանոց: Տեղի իշխանությունները սկսել են կատարվածի պատճառների քննությունը: