Twitter-ի ֆրանսիացի  օգտատերերը զայրացել են՝տեսնելով, թե ինչպես է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ծամոն ծամում դաշնակիցների զորքերի ափհանման 70-րդ տարեդարձի միջոցառման ժամանալ, փոխանցում է «Ֆրանս Փրեսս»-ը։
 Սոցցանցի օգտատերերը Օբամայի պահվածքը գռեհիկ եւ ամոթալի են անվանել։

«Օբամա, կոկա-կոլա չէի՞ր ուզում Մարսելյոզի տակ ծամոն ծամելիս»,- գրել է  @toto_des_bois, օգտատերը՝ վրդովված Ֆրանսիայի օրհներգը հնչելիս Օբամայի պահվածքից։

 «Թագուհին (Մեծ Բրիտանիայի) ժամանում է, իսկ այստեղ Օբաման ծամոն է ծամում…», — գրել է @diminou օգտատերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

ԱՄՆ նախագահը համանման քննադատության ենթարկվել էր դեկտեմբերին՝ Նելսոն Մանդելայի հուղարկավորության ժամանակ ծամոն ծամելու համար։

Հաղորդվում է, որ Օբաման փորձում է թողնել ծխելը եւ այդ նպատակով հաճախ է նիկոտինային ծամոններ ծամում։