Բրազիլիայի խոշորագույն քաղաք Սան-Պաուլի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել մետրոպոլիտենի աշխատակիցների բողոքի ակցիայի երկրորդ օրը: Գործադուլը մեգապոլիսը վերածել էր տրանսպորտային քաոսի: Քաղաքային մետրոյի կայարանների կեսը չի աշխատում: Աշխատողները պահանջում են աշխատավարձի 10% ավելացում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Իշխանությունների բանակցությունները արհմիության հետ ձախողվել են, ինչի կապակցությամբ բողոքողները հայտարարել են գործադուլը անժամկետ դարձնելու մտադրության մասին: Հունիսի 12-ին Սան-Պաուլուն պետք է ընդունի ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությունը:





























