Փրկարար ծառայությունը հունիսի 7-ին, ժամը 01.39-ին ահազանգ է ստացել, որ Արմավիրի մարզի Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին՝ Լուսագյուղ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել վթար:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում, «Մ-3» միջպետական ավտոճանապարհի Էջմիածին-Մարգարա հատվածում՝ Լուսագյուղ գյուղի մոտակայքում, բախվել են 1980թ. ծնված Մ.Մ.-ի վարած «Օպել» մակնիշի 33LP790 պետհամարանիշի եւ 1982թ. ծնված Վ.Վ.-ի վարած «ԲՄՎ» մակնիշի 34NC006 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով վերջինս արգելափակվել է ավտոմեքենայում:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Վ.Վ.-ին, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Էջմիածին քաղաքի ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: