Մոսկվայի արեւմուտքում անհայտ անձինք կրակել են առեւտրային ֆիրմայի գանձապահի եւ պահակի վրա եւ խլել նրանցից խոշոր գումար՝ նախատեսված «Մոլոդյոժնայա» մետրոյի կայարանի մոտակայքում առեւտրային կենտրոն կառուցող աշխատողների համար:
Մայրաքաղաքի ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, թե հրաձգության արդյունքում մեկ մարդ խլացուցիչ հրացանից վնասվածքներ է ստացել, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
«Երեք անհայտ անձինք Յարցեւսկի փողոցի 19 տան մոտակայքում մի քանի անգամ կրակել են գումարը տեղափոխողների ուղղությամբ, որից հետո խլել են գումարով պայուսակը Կողոպտիչները փախել են «Ժիգուլի» ավտոմեքենայով, հաղորդում է ոստիկանությունը: Կողոպտիչների ձերբակալման համար հատուկ գործողություն է սկսվել:
Արտակարգ պատահարի վայրում աշխատում է օպերատիվ-քննչական խումբ:





























