Քանաքեռ-Զեյթուն երեկ՝ հունիսի 6-ի երեկոյան հնչել են կրակոցներ:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից՝ հունիսի 6-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի եւ հայտնել, որ Պ. Սեւակի եւ Կ. Ուլնեցու փողոցների խաչմերուկում կրակում են:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 22.50-ին Կ. ՈՒլնեցու փողոցի թիվ 74 շենքի բակում, անհայտ անձանց միջեւ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, դեռեւս չպարզված անձը ատրճանակից մի քանի անգամ կրակել է օդ, ինչից հետո վիճաբանողները դիմել են փախուստի:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 9 մմ տրամաչափի ատրճանակի 3 պարկուճ եւ 1 գնդակ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն: 

Նշենք, որ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ կրակողը եղել է Քանաքեռ-Զեյթունի նախկին թաղապետ, ներկայումս Երեւանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանի որդին: