Զանգվածային թունավորումների միջադեպը տեղի է ունեցել Վրաստանի Զուգդիդ շրջանում: Նարազենի գյուղի 40 բնակիչ տեղափոխվել է շրջանային հիվանդանոց: Այդ մասին Frontnews թղթակցին հաղորդել են Առողջապահության նախարարությունում:

Գերատեսչության մամուլի-ծառայության տեղեկատվությամբ, հիվանդների ճշգրիտ ախտորոշումը ավելի ուշ կդրվի: Մինչդեռ, Նարազենի գյուղի բնակիչները հաղորդում են, որ թունավորվածների քանակը ավելի շատ է՝ մոտ 250 մարդ: Այսօր սննդային թունավորման ախտանիշներով հոսպիտալացվել են Հոբիի 5 բնակիչ: Դեռեւս չհաստատված տեղեկատվության համաձայն, նրանք բոլորը հիշատակման երեկոյի են մասնակցել եւ վերջին ժամերի ընթացքում շատ վատ են զգացել իրենց: