Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել:

ԱՊԱ-ն, վկայակոչելով Սեյսմիկ ծառայության հանրապետական կենտրոնին, հաղորդել է, որ ստորերկրյա ցնցումները գրանցվել են 84 կմ խորության վրա Կասպից ծովի տեղական ժամանակով 11:05 րոպեին: Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,4 բալ: Ստորերկրյա ցնցումները զգացվել են նաեւ Բաքվում:

Անցած գիշեր 3:18 Կասպից ծովում կրկին 45 կմ խորության վրա երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,1 բալ: