Թուրքիան եւ Ադրբեջանը առաջիկայում համատեղ զորավարժություններ անցկացնելու մտադրութուն ունեն։

Ինչպես ռազմական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրին վկայակոչելով ԱՊԱ գործակալությունն է հաղորդում, Ադրբեջանը երկու երկրների միջեւ ռազմական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակում կազմակերպվելիք զորավարժություններին գումարտակների մակարդակով է մասնակցելու, իսկ Թուրքիան՝ վաշտերի։

Շտաբային եւ դաշտային պայմաններում անցկացվելիք զորավարժությունների նպատակը Թուրքիայի եւ Ադրբեջանի զինված ուժերի միջեւ բարեկամության, համագործակցության եւ համատեղ գործունեության զարգացումն է։ Միջոցառումների անցկացման հստակ ամսաթիվ չի նշվում։

Հիշեցնենք, որ երկու երկրների ԶՈւ մասնակցության նախորդ՝ «Ձմեռ 2014» ուսումնական վարժանքները ընթացիկ տարվա հունվար ամսին Թուրքիայում են կայացել: