Փրկարար ծառայությունը հունիսի 7-ին, ժամը 09.19-ին ահազանգ է ստացել, որ միջպետական Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Սեւան հատվածում` ՃՈ հսկիչ կետի մոտակայքում, «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է, առկա է գազի արտահոսք, տուժածներ չկան:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երեւան - Սեւան ավտոճանապարհին «ԶԻԼ» մակնիշի շարժական գազալցակայանը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ կողաշրջվել, ինչից վնասվել է բալոններն իրար միացնող խողովակաշարը, առկա է արտահոսք:
Հրշեջ-փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի արտանոսքի դադարումը:





























