Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու մասնակցությամբ դանակահարության միջադեպի գործով երկրորդ վկան` Գոհար Կարապետյանն «Ազատության» հետ զրույցում ասել է, թե իր ներկայությամբ է Օսիպյանը Սմբուլ Հովհաննիսյանին առաջարկել հանցավոր գործարքի գնալ եւ վերջինիս որդու ուսերին բարդել մեղքը:
«Տիկին Սուսաննա, ասեց, եթե Սաքոն լինի, ես կօգնեմ իրեն, բայց եթե Սեթոն լինի, ես չեմ կարա օգնել նրան: Սեթոն իմ ազգանունի տերն ա: Սուսաննան էլ ասեց` ինձ չի հետաքրքրում, իմ էրեխուն չխառնեք ձեր գործերին», - փոխանցել է Կարապետյանը:
Գոհար Կարապետյանը, ով ներկա է եղել միջադեպին, ասում է, որ Օսիպյանի եղբորորդու ձեռքում դանակ չի նկատել, բայց նկատել է վերջինիս ոչ համարժեք պահվածքը:
Կարապետյանը համոզված է, որ Վալերի Օսիպյանը գիտի, թե որտեղ է գտնվում հետախուզման մեջ գտնվող Սեդրակը:
Վալերի Օսիպյանը «Ազատության» հետ զրույցում հերյուրանք է որակել այդ մեղադրանքը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 1-ի գիշերը «Էրեբունի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել Նուբարաշենի բնակիչ 22-ամյա Վանուշ Ալեքսանյանը: Ավելի ուշ պարզվել էր, որ Վանուշին դանակահարել էր Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին՝ 22-ամյա Սեդրակ Օսիպյանը: Նրան մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում





























