Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն Գերագույն ռադայում երդում է տվել եւ ստանձնել նախագահի եւ գերագույն հրամանատարի պաշտոնը, փոխանցում է ЛIГАБiзнесIнформ-ը:

Երդմնակալության արարողությունից առաջ Պորոշենկոյին հանձնել են նախագահի խորհրդանիշները: Նա  երդվել է Սահմանադրության եւ Աստվածաշնչի վրա: Երդումն ընդունել է ՍԴ նախագահը:

Երդմնակալությանը ներկա են եղել արտասահմանյան 56 պատվիրակություններ,  23 – ը՝ նախագահների, վարչապետերի, խորհրդարանի եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարների մակարդակով:

Պորոշենկոն ընտրություններին հաղթել էր՝ ստանալով ձայների 54,7%-ը: