Սլավյանսկի մոտ խփված Ան-26 օդանավի մեկ անդամ է զոհվել, Facebook-ի իր էջում գրել է Ռազմաքաղաքական հետազոտությունների կեննտրոնի ղեկավար Դմիտրի Տիմչուկը:

«Ճշտված տվյալներով՝ ցավոք սրտի երեկ անձնակազմից ոչ բոլորն են կարողացել լքել Սլավյանսկի մոտ խփված  Ան-26 օդանավը: Անձնակազմի երեք անդամները դուրս են եկել, մեկկը զոհվել է: Անձնակազմի մնացած անդամների վերաբերող տվյալները ճշտվում են»,- Տիմչուկի գրառումն է մեջբերում ՈՒՆԻԱՆ-ը: