Ղրիմի հարցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ոչ մի փոխզիջում չի կարող լինել՝ դա մեր տարածք է։ Հայտարարությունը, «ԼԻԳԱԲիզնեսԻնֆորմ» գործակալության վկայակոչմամբ, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն է հնչեցրել՝ երդմնակալության արարողության ժամանակ։

«Ղրիմի, եվրոպական ընտրության եւ պետական կառույցի հարցերում ոչ մի կողմի հետ փոխզիջում չի կարող լինել։ Ուկրաինայի ներքին եւ արտաքին շահագործման ցանկացած փորձ վճռական դիմադրության է հանդիպելու... Ղրիմը ուկրաինական է եղել եւ միշտ էլ ուկրաինական կմնա։ Վերջակետ։ Այս մասին ես հստակ դիրքորոշում եմ հայտնել Նորմանդիայում՝ ռուսաստանի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ», - հայտարարել է Պորոշենկոն։