Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կոչ է անում վայր դնել զենքերը եւ խոստացել է համաներում նրանց, ովքեր չեն սպանել մարդկանց եւ Դոնբասում չեն ֆինանսավորել ակաբեկիչներին: Այդ մասին նա ասել է Գերագույն Ռադայում երդման արարողությունից հետո՝ դիմելով ուկրաինական ժողովրդին, փոխանցում է  ՈՒՆԻԱՆ-ը:

«Նախագահի դառնալով ես պարտավորվում եմ պահպանել ու ամրացնել Ուկրաինայի միասնականությունը, ապահովել երկարատեւ խաղաղություն եւ երաշխավորել հուսալի պաշտպանություն: Խաղաղությունը գլխավոր բանն է, որին ձգտում է ուկրաինացի ժողովուրդը», ասել է Պորոշենկոն:

Նրա խոսքերով, պետության ղեկավարը տարածքային ամբողջականության պահպանման եւ քաղաքացիների խաղաղ կյանքի ապահովման գործիքների լայն ընտրության հնարավորություն ունի:

Նա ընդգծել է, որ չի ցանկանում պատերազմ եւ ծարավ չէ վրեժի. «Չնայած ուկրանիացի ժողովրդի կրած զոհերը շատ են: Ես խաղաղություն եմ ցանկանում ու կհասնեմ Ուկրաինայի միասնությանը»:

Պորոշենկոն հայտարարել է, որ հենց այդ պատճառով նա սկսում է աշխատել խաղաղ պլանի առաջարկությամբ: Նա կոչ է արել ապօրինաբար զենք վերցնողներին վայր դնել դրանք:

«Ի պատասխան երաշխավորում եմ քրեական պատասխանատվությունից ազատել նրանց, ում ձեռքերը արյունոտված չեն ուկրաինական զինվորների արյամբ եւ նրանց, ովքեր մասնակից չեն ահաբեկչության ֆինանսավորմանը: Երկրորդը, ռուսական վարձկանների համար վերահսկվող միջանցքի ստեղծում, ովքեր կցանկանան վերադառնալ տուն: Երրորդը, խաղաղ երկխոսություն: Հասկանալի է, ոչ նետերով, պաշտպանություններով, սատանաներով եւ այլ աղտեղություններով: Խոսքը խաղաղ քաղաքացիների հետ երկխոսության մասին է»: