նախագահ Պյոտր Պորոշենկոն երդմնակալության պաշտոնական արարողության ընթացքում իր ելույթի ժամանակ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը ստորագրելու պատրաստակամություն է հայտնել, փոխանցում է ЛIГАБiзнесIнформ-ը:
«Հարկավոր է հնարավորինս արագ ստորագրել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը: Հարգելի բարեկամներ, գրիչն արդեն իմ ձեռքին է: Հենց որ ԵՄ-ն հաստատի համապատասխան որոշումը, Ուկրաինայի նախագահի ստորագրությունը կհայտնվի փաստաթղթի տակ», - ասել է նա:
«Մենք ավարտեցինք առանց վիզային ռեժիմի առաջին փուլը, եւ հարկավոր է հնարավորինս արագ ավարտել երկրորդը, որպեսզի 2015թ. հունվարի 1-ից ուկրաինացիներն առանց վիզայի Եվրոպայում ճամփորդելու հնարավորություն ունենան», - հավելել է նորընտիր նախագահը:
ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը ստորագրվել էր մարտի 21-ին Բրյուսելում:





























