Ուկրաինան ունիտար տերություն կմնա, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Գերագույն ռադայում երդմնակալությունից հետո Ուկրաինայի ժողովրդին ուղղված խոսքում:

«Հենց եվրոպական փորձը մեզ հուշում է, որ լիազորությունների մեծ մասը արդեն հիմա հարկավոր է կենտրոնից վերապահել տեղական կառավարման մարմիններին: Ապակենտրոնացման բարեփոխումը կսկսվի արդեն այս տարի՝ սահմանադրական փոփոխություններով: Նոր լիազորություններ կստանան տեղական նորընտիր խորհուրդները, բայց Ուկրաինան եղել է, կա ու կլինի միաբան պետություն: Դաշնայնացման մասին զառանցանքը Ուկրաինայի համար հիմնազուրկ է», - Պորոշենկոյի խոսքերն է փոխանցում ՈՒՆԻԱՆ-ը: