Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Գերագույն ռադայի գործող կազմը չի համապատասխանում հանրության տրամադրություններին եւ արտահերթ ընտրությունների անցկացում է պնդել:

Այս հարցին պետության ղեկավարն անդրադարձել է Գերագույն ռադայում երդմնակալությունից հետո Ուկրաինայի ժողովրդին ուղղված խոսքում, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը:

«Լիարժեք վերբեռնման հասարակական պահանջի գլխավոր բաղադրիչներից է խորհրդարանական արտահերթ ընտրությունը: Մեր հարգելի խորհրդարանի գործող  կազմը այնքան էլ  չի համապատասխանում հանրության տրամադրություններին: Այն էական փոփոխությունների էր ենթարկվել  2012-ին, իսկ նորովի ապրելը նշանակում է, որ չի կարելի անտեսել ժողովրդի կամքը», - ընդգծել է նա: